Իրանի նոր Գերագույն Հոգևոր Առաջնորդի հայտարարության համառոտ ուղերձը

Իրանի նոր Գերագույն Հոգևոր Առաջնորդի հայտարարության համառոտ ուղերձը .

​ Տարածաշրջանի երկրների պարտականությունն է հստակեցնել իրենց դիրքորոշումը մեր ժողովրդի զավակների սպանողների և ագրեսորների նկատմամբ։

​Այսուհետ մենք ստիպված կլինենք շարունակել թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները։

​ Խորհուրդ ենք տալիս ձեր երկրներում անհապաղ փակել ամերիկյան ռազմաբազաները, քանի որ հենց այդտեղից են սպանվել մեր ժողովրդի զավակները։

​ Մենք թշնամուց կստանանք վնասների փոխհատուցումը ցանկացած ձևով, իսկ եթե նա հրաժարվի, ապա մենք նույնչափ կոչնչացնենք նրա ունեցվածքը։

​ Տարածաշրջանի երկրները պետք է որ հասկացած լինեն, որ խաղաղություն հաստատելու մասին ԱՄՆ-ի պնդումները ոչ այլ ինչ են, քան` սուտ։

​Անկասկած, Դիմադրության Ճակատի ուժերի համագործակցությունը մոտեցնում է սիոնիստական սադրանքից (ֆիթնայից) փրկության ուղուն։