Թուրքիայում գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Անկարայի Հայմանա շրջանում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 17:49-ին: Էպիկենտրոնը եղել է Հայմանա շրջանում: Օջախը գտնվել է 7.74 կմ խորության վրա։