Այս պատերազմն ինչ արդյունք էլ ունենա՝ Իրանը պայքարեց այսպիսի արիությամբ և ինքնավստահությամբ (տեսանյութ)

Այս պատերազմն ինչպիսի արդյունք էլ ունենա՝ հաղթանակ, թե պարտություն, թող պատմության մեջ գրվի, որ Իրանը մի քանի երկրների դեմ, որոնցից երկուսը միջուկային տերություններ են և տասնյակ անգամներ հզոր են թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով, պայքարեց այսպիսի արիությամբ և ինքնավստահությամբ։

​Թող պատմության մեջ գրվի, որ նրանց հրամանատարներին մեկ առ մեկ սպանեցին և ասացին՝ «բոլորիդ կսպանենք, հանձնվե՛ք, մենք ենք աշխարհի տիրակալները, պետք է անեք այն ամենը, ինչ մենք ենք ասում։ Դուք չպետք է ունենաք տեխնոլոգիա, չպետք է ունենաք զենք, չպետք է ունենաք ուժ, չպետք է ունենաք անկախություն, մենք բոլորիդ կսպանենք»։

​Բայց նրանք մինչև վերջին շունչը չհանձնվեցին և այսպես կանգնեցին աշխարհի բռնակալների ու ուժեղների դեմ՝ ողջ աշխարհի աչքի առջև նվաստացնելով ու ջախջախելով թշնամիներին…

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան էջից