«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։

Նշենք, որ փետրվարի 11-ին Կարապետյանն ընտրվել է կուսակցության նախագահ, հիմնադիր համագումարն ընտրել է նաև կուսակցության խորհուրդ։

«Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակել այսպես, թե սկսել լրջորեն զբաղվել վերածննդով։ Երկիրն 8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում»,- ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։