Այսօր շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը
Այսօր՝ փետրվարի 6-ին շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրու քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու մեջ։
Գյումրու քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում:

