Սկզբից Սերժ Սարգսյանն էր մեղավոր, հետո ԱԺ-ներ մեղավոր, հետո ՍԴ-ն, հիմա էլ պետական համակարգում նախկին իշխանության տարիներից մնացած մարդի՞կ

Փաստորեն սամասուդից շատ մարդիկ են փրկվել նոր Հայաստանում։

Սա ասում է ԵԽ անդամ պետութան ղեկավարը, որը նաև կուլակաթափություն է ուզում անել և հպարտորեն նշում է, որ փրկել է իր ընդդիմախոսներին սամասուդից: Կրկին վարչապետին ոչ հարիր լեքսիկոն, կրկին «վնգստացողներ», «թափթփուկներ» և այլն:

Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնել է թավիշին, էլի երկու տարի անց մեղադրում են Սերժ Սարգսյանին, որ իր մարդիկ դեռ պետական համակարգում են:

Բերեք ձեր մարդկանց, բերեք ձեր կադրերին և կառավարեք, ո՞վ էր ձեզ խանգարում այս երկու տարում դա անել:

Սկզբից Սերժ Սարգսյանն էր մեղավոր, հետո ԱԺ-ն էր մեղավոր, հետո ՍԴ, հիմա էլ պետական համակարգում նախկին իշխանության տարիներից մնացած մարդի՞կ, սա արդեն իրոք ծիծաղելի է:

Բա ձեր նշանակած բոլոր մարդիկ այսօր իդեալական՞ են, թե անթերի, ո՞ւմ եք ուզում խաբել, երկիրը լուրջ խնդիրների առաջ է, բայց կրկին գործ անելու փոխարեն փնտրում եք մեղավորներ:

Իրականում սա թավիշի ճգնաժամի սկիզբն էր: Կառավարող շրջանակներում առկա է լուրջ ճգնաժամ, որը արդեն թաքցնել չի ստացվում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Փաստորեն սամասուդից շատ մարդիկ են փրկվել նոր ՀայաստանումՍա ասում է ԵԽ անդամ պետութան ղեկավարը,որը նաև…

Опубликовано Վահան Բաբայան Воскресенье, 19 апреля 2020 г.