Արցախի ազատամարտիկների միությունը ՊԲ-ին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ (լուսանկարներ)
Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ մամուլի ծառայությունը:
Հավատարիմ մնալով մշտապես բանակի կողքին լինելու իր քաղաքականությանը՝ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար:
Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով:




