Որ երկրներն են ստորագրել «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

19 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Սպիտակ տունը հրապարակել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրած երկրների ցանկը, հաղորդում է NBC News-ը։

Արարողությունը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Փաստաթղթերը ստորագրել են հետևյալ երկրների ղեկավարները՝ Բահրեյն, Մարոկկո, Արգենտինա, Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Եգիպտոս, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան։

Ինչպե երևում է ցուցակից, արևմտյան խոշոր դաշնակիցները չեն միացել, իսկ մասնակիցների թիվն ավելի քիչ է, քան ենթադրում էր ԱՄՆ-ը։