Նարեկի և Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ

Նարեկի և Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ։

Ի հակառակ նիստի ընթացքում տղաների և իրենց փաստաբանների կողմից բարձրաձայնված բազմաթիվ փաստերի և փաստարկների, դատավորն առանց աչքը թարթելու երկարաձգեց իրենց ապօրինի կալանքը ևս երեք ամսով։ 

Երիցս ճիշտ էր ԱՄՆ Պետդեպը, Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում նշելով, որ Հայաստանի դատական համակարգը «քաղաքականացված է, կոռումպացված և կախյալ»։ Ափսոս, որ դա միայն խոսքեր էին…

Նիկոլի պատժիչ գործիքի վերածված երրորդ իշխանության ինստիտուտները քաղաքական ռեպրեսիաների, դաշտը «зачистка»-յի ենթարկելու և վախի մթնոլորտը կարծրացնելու օղակներ են։ 

Տղաներին, ինչպես մյուս բոլոր քաղբանտարկյալներին, տոկունություն և ազատություն եմ մաղթում։

Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։

Նարեկ ջան, դու լավ գիտես, որ մեր պայքարը երկարատև է, և դու պարտավոր ես լինել ուժեղ ոչ միայն ոգով, այլև մարմնով։

Արմեն Աշոտյան