Տոներից հետո խոստանում եմ հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին. Դիանա Գասպարյան
Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը անդրադարձել է իր եւ իր ընտանիքի նկատմամբ քրվարույթին։
«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին:
Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»,- գրել է Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

