Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, այդպես նա դուրս կգար ԼՂ-ից․ Ալիև
Այսօր աշխարհի տարբեր մասերում մոլեգնում են պատերազմներ, բախումներ և հակամարտություններ: Ի՞նչ են անում միջազգային կազմակերպությունները կամ ազդեցիկ երկրները անմիջապես: Նրանք պատժամիջոցներ են կիրառում: Իհարկե, պատժամիջոցները նույնպես զգալի ազդեցություն ունեն։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հատկապես, եթե պատժամիջոցներ կիրառվեին այնպիսի փոքր, կարելի է նույնիսկ ասել՝ աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին է Հայաստանը, դա անպայման կդադարեցներ «օկուպացիան»։ Սակայն, ոչ միայն պատժամիջոցներ չկիրառվեցին, այլև ընդհակառակը, ոմանք նրանց անվճար զենք տրամադրեցին, ոչ թե միլիոնների, այլ միլիարդավոր դոլարների արժողությամբ», – նշել է Ալիևը։

