2025 թվականին ԱՊՀ երկրների միջև փոխգործակցությունը հաջողությամբ զարգացել է․ Պուտին

2025 թվականին ԱՊՀ երկրների միջև փոխգործակցությունը հաջողությամբ զարգացել է․ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ դոլար»,- հայտնել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ ԱՊՀ երկրների առևտրային գործարքներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցում է 96%-ը։