Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին, որոնց կոմպրոմատների ներքո, ուժայինների շղթայով բերեցին Էջմիածին և գլխիկոր հետ վերադարձրին:
Փաշինյանական իշխանությունը մի բան շատ լավ կազմակերպված է անում` օգտագործում է ուրացողներին, մինչև վերջ վարկաբեկում և դուրս շպրտում փողոց:
Իրենց հոգևոր ընկերներին և ժողովրդին դավաճանածներն անեծքի, անպատվության և ամոթանքի ներքո գլուխները կախ եկան ու փախան. ավելի ճիշտ` բերին և տարան:
Իսկ հավատավոր ժողովուրդն եկավ, մասնակցեց ժամերգությանը, սատարեց Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա հավատարին հոգևորականներին ու թույլ չտվեց, որպեսզի իշխանությունը Մայր Աթոռի նախաձեռնությունը խաթարի»:

