Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են նաև չգրանցված, օրավարձով աշխատողները (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում քննարկվում է արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցը: Հիմնական զեկուցողը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշեց. «Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են նաև չգրանցված, օրավարձով աշխատողները: Նրանց խնդիրը լուծո՞ւմ ստանալու է, թե ոչ»:

Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը՝ Տիգրան Ավինյանը նշեց,որ ոչ միայն տնտեսական սուբյեկտներին և գրանցված աշխատողներին են օգնություն ցուցաբերվում, այլև սոցիալական թիրախային խմբերին: Փոխվարչապետը մասնավորեցրեց. «Օրինակ, 9-րդ միջոցառմամբ նախատեսվում է երեխաներին աջակցություն, և դա վերաբերելու է նաև չգրանցված աշխատողների երեխաներին։ Իսկ 11-րդ միջոցառմամբ մենք 50 տոկոսի չափով փոխհատուցելու ենք մինչև 10 հազար դրամ գազի սպառման և մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիայի ծախսերը»։

Մանրամասները՝ տեսանյութում