Անշարժ գույքը հնարավոր կլինի գնել և վաճառել էլեկտրոնային եղանակով՝ առանց Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումներ այցելելու (տեսանյութ)
«Օրենքով կարգավորվում է երկու փուլ, առաջին՝ Էլեկտրոնային ստորագրմամբ նոտարական վավերացում չպահանջող գործարքները էլեկտրոնային հարթակում կնքելու հնարավորությունն է, որոնք վերաբերում են անշարժ գույքին և այդ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցմանը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ ներկայացնելով «Գյուքի գրանցման մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները։
«Երկրորդ դեպքում գրանցումն իրականացվում է ինքնաշխատ եղանակլով՝ համակարգի միջոցով՝ առանց մարդկային գործոնի ներգրավման»,-ասաց Ղազարյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը բացատրեց, որ եթե նոտարական գրանցում չպահանջող գործարք է, ապա քաղաքացին անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում, էլեկտրոնային եղանակով կարող է գործարքը կնքել և նույն կերպ էլ ներկայացնել Կադաստրի կոմիտե։
Նա հայտնեց, որ նախագիծը 18 ամիս ժամկետով պիլոտային ծրագիր է, որի ընթացքում կփորձարկեն մոդելը և կգույքագրեն տեխնիկական և ծրագրային խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում

