Հրաչյա Հակոբյանը չի լինի ՔՊ ցուցակում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, «Ազատությանը» փոխանցեց ինքը՝ Հակոբյանը, նշելով, որ պատճառների մասին ավելի ուշ կխոսի:
Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը:
Իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս որոշել են չառաջադրվել:

