«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Սյունիք (տեսանյութ)
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամները այս անգամ մարդկանց մտահոգող խնդիրներն ու առաջարկները լսելու նպատակով այցելել էին Սյունիք: Բոլոր բնակավայրերում խնդիրները գրեթե նույնն են, բայց դրանք ավելի խորն են սահմանամերձ գյուղերում:
Առաջին չնախատեսված կանգառը Տանձավեր գյուղում էր:
Գյուղացիներից մեկը դժգոհում էր, որ ջուր ունեն, բայց կոյողի չկա: Մյուսը դժգոհում էր, որ ճանապարհների փոփոխությունից հետո մի շարք խնդիրների առաջ են կանգնել: Այս և մի շարք կոնկրետ խնդիրների մասին են լսել «Առաջարկ Հայաստանին» վերկուսական նախաձեռնության անդամները:

