Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ ընդունել Ուիթքոֆին

Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին: Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ այցի ընթացքում Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանգամանալից հանդիպում է նախատեսվում:

«Այո, մենք սպասում ենք այցին և հույս ունենք նախագահի հետ հանգամանալից շփումների»,- հաստատել է Պեսկովը՝ պատասխանելով Ուիթքոֆի Մոսկվա ժամանման մասին հարցին:

Bloomberg-ի տվյալներով՝ հոկտեմբերին Սթիվեն Ուիթքոֆին առաջարկել է մշակել ռուս-ամերիկյան ծրագիր՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, նման այն ծրագրին, որը կիրառվել էր Գազայի հատվածում: Գործակալության տվյալներով՝ գաղափարը հոկտեմբերի 14-ին հնչեցվել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովին:

Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ավելի ուշ քննարկել են փաստաթուղթը, իսկ Դմիտրիևն առաջարկել է ոչ ամերիկկյան կողմին ոչ պաշտոնապես փոխանցել ռուսերեն տարբերակը: Դմիտրիևը Bloomberg-ի հրապարակումը «ֆեյք» է անվանել, իսկ Ուշակովը հայտարարել է, որ տեղի է ունեցել զրույցների «արտահոսք» և «գաղտնալսում», ընդգծելով, որ Ռուսաստանը դրանում ներգրավված չէ: