Ատրճանակի հետ անզգույշ վարվելուց վնասվածք է ստացել․ՆԳՆ-ն՝ Ցուցուլյանի որդու վերաբերյալ լուրերի մասին
Քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի որդին փորձել է կյանքին վերջ տալ հրազենի միջոցով։
24News-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ից պատասխանեցին, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն։
ՆԳՆ-ից, մասնավորապես, նշեցին․ «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 24News-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից։»։

