Գուսանագյուղի դղյակի մասնակի վերականգնման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման

ԿԳՄՍՆ-ում կայացել են նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 18-րդ և 19-րդ նիստերը, որոնց ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանն ու վերականգնմանն առնչվող 2 նախագիծ:

ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված Արագածոտնի մարզի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման հարցը համարվել է ընդունելի:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայման նորոգման և մասնակի վերականգնման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ համաձայն փորձագետների դիտարկումների և առաջարկների: