Բելգիան հրաժարվել է առգրավել ռուսական ակտիվները և փոխանցել դրանք Ուկրաինային. պաշտպանության նախարար

Բելգիան հրաժարվել է առգրավել ռուսական ակտիվները և փոխանցել դրանք Ուկրաինային՝ առանց ԵՄ-ի կողմից իրավական և ֆինանսական ռիսկերի դեմ երաշխիքների։ Այս մասին հայտարարել է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենը՝ Իտալիա կատարած այցից հետո։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, բայց այս հարցում թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ համոզի։ Կան չափազանց շատ թաքնված ռիսկեր։ Հիմա Իտալիան նույնպես հասկանում է դա», – գրել է Ֆրանկենը սոցիալական ցանցերում։

Հոկտեմբերի 23-ին ԵՄ գագաթնաժողովում Բելգիան, որի Euroclear պահոցում պահվում են մոտ 200 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվներ, դեմ է արտահայտվել Եվրահանձնաժողովի դրանք բռնագրավելու առաջարկին: ԵՀ-ն նախատեսում էր օգտագործել այդ ակտիվները՝ Ուկրաինային այսպես կոչված փոխհատուցման վարկ տրամադրելու համար: Այնուամենայնիվ, Բելգիան պնդում է ԵՄ բոլոր երկրների իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների վրա: