Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Արևմտյան ափի հյուսիսում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) և Անվտանգության գործակալությունը (Շին Բեթ) հայտարարել են, որ լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Արևմտյան ափի հյուսիսում։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Չորեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը, սահմանապահ ոստիկանությունը և Անվտանգության գործակալությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Սամարիայի հյուսիսում (Արևմտյան ափի հյուսիսի իսրայելական անվանում)», – նշված է հայտարարության մեջ։
«Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթը թույլ չեն տա, որ ահաբեկչությունն արմատավորվի տարածքում, և գործում են ակտիվորեն՝ այն կանխելու համար», – նշված է համատեղ հայտարարության մեջ։Իսրայելական բանակը 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ուժեղացրել է Արևմտյան ափում հարձակումները։
Արևմտյան ափում ԻՊԲ-ի և իսրայելցի վերաբնակիչների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 պաղեստինցի, իսկ մոտ 11 000-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 20 000 մարդ ձերբակալվել է։

