Թուրքերի և թուրքական ավիացիայի բախտը վերջին օրերին ակնհայտորեն չի բերում, կործանվել է ևս մեկ ինքնաթիռ (տեսանյութեր)
Թուրքիան դիտարկում է Վրաստանում կործանված ինքնաթիռի հնարավոր խոցման վարկածը
Թուրքերի և թուրքական ավիացիայի բախտը վերջին օրերին ակնհայտորեն չի բերում. նոյեմբերի 11-ին Վրաստանի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով սատկել են ինքնաթիռում գտնվող Նիկոլ հայադավի եղբայրներից բոլոր 20- ը՝ զինվորականներ Թուրքիայից, երեկ Խորվաթիայում կործանվել է թուրքական մի նոր ինքնաթիռ:
Սակայն մինչ այս նոր դեպքին անդրադառնալը, ներկայացնենք այն նոր տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել C-130- ի աղետի վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռն աղետի ազդանշան չի տվել մինչև պատահարը: Հայտնաբերվել են հետաքննության համար կարևոր ինքնաթիռի բոլոր բեկորները։ Աղետի վայրում շարունակվում է քրեագետների աշխատանքը։ Թուրքական «Törkiye» կառավարամետ թերթը հայտնել է, որ ինքնաթիռի բեկորներն ուղարկվելու են Կայսերի՝ տեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար։
Պարբերականը նշել է նաև, որ հովվի նկարահանած տեսանյութում իբրև երևում է, թե ինչպես է ինքնաթիռից պոկվում պոչի հատվածը։ Չորս շարժիչանի ինքնաթիռի հիմնական մարմինը, որից ծուխ է արձակվում, սկսել է ընկնել և պտտվել։ Դեպքի ականատեսները նշել են, որ օդում պայթյուն կամ հրդեհ չի նկատվել, իսկ բռնկումը տեղի է ունեցել ինքնաթիռի ընկնելուց հետո, ընդ որում, պայթյուն է լսվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռում զինամթերք չի եղել, այն տեղափոխում էր անձնակազմ և տեխնիկական սպասարկման միջոցներ: Ակնկալվում է, որ անձնակազմի ռադիոկապերի, ինչպես նաև «սև արկղի» արձանագրած օդանավային համակարգերի տվյալների վերլուծությունը կօգնի պարզել աղետի պատճառները:
C-130- ը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյանջայի միջազգային օդանավակայանից վերադառնում էր Արցախի Հանրապետության դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 5- ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց հետո: Այն ուղևորվում էր Թուրքիա, Կայսերի քաղաքի ռազմաօդային բազա։
Թուրքիան դիտարկում է Վրաստանում կործանված ինքնաթիռի հնարավոր խոցման վարկածը
Երեկ հրապարակված մի այլ տեղեկության համաձայն, Թուրքիան դիտարկում է Վրաստանում կործանված ինքնաթիռի հնարավոր խոցման վարկածը: Ինչպես թուրքական կառավարամետ «Húrriyet» թերթի իր սյունակում գրել է մեկնաբան Աբդուլքադիր Սելվին, թուրք փորձագետներն ուսումնասիրում են այն հնարավորությունը, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցվել։ Սելվին նշել է, որ մասնագետները դիտարկում են երկու տարբերակ՝ տեխնիկական պատճառներով ընկնելը կամ հնարավոր խոցումը։
«Մեր ինքնաթիռը վթարի է ենթարկվել, թե խոցվել է,- երեկ գրել է «Húrriyet» թերթի՝ կառավարական շրջանակներին մոտ գտնվող սյունակագիր Սելվին:- Այս հարցի շուրջ կատարվում է մանրակրկիտ հետաքննություն։ Ուսումնասիրվում են ինչպես ինքնաթիռի ընկնելու հավանականությունը, այնպես էլ այն խոցելու հավանականությունը»:
Նշելով, որ Կովկասն «անհանգիստ տարածաշրջան է», «Húrriyet»- ի սյունակագիրը հավելել է. «Այդ պատճառով ուսումնասիրվում են բոլոր հնարավոր տարբերակները»:
«Húrriyet» թերթը ենթադրում է, որ C-130- ը կարող էր խոցվել, քանի որ մասերի էր բաժանվել դեռ օդում: Ըստ «Törkiye» թերթի, օդում կործանվող ինքնաթիռի կադրերը «վկայում են արտաքին միջամտության կամ զինամթերքի պայթյունի հավանականության մասին»: Թուրքական «Karar» պարբերականն, իր հերթին, որոշակիացրել է, որ ինքնաթիռի առջևի և պոչի հատվածներն առանձին- առանձին ընկել են գետնին:
«Եթե արտաքին հրթիռային հարվածի պոտենցիալ հավանականություն կա, այն շատ արագ կբացահայտվի»,- գրել է թուրքական «Milliyet» պարբերականը։
Փորձագետները, սակայն, այլ վարկած ունեն. աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Մասնավորապես, դիտարկվում է ֆյուզելյաժի կորոզիայի հնարավորությունը։ Ճշգրիտ պատճառը կպարզվի հայտնաբերված «սև արկղերի» տվյալների վերլուծությունից հետո։
Ստամբուլի ռազմավարական հետազոտությունների Եվրասիական կենտրոնի ղեկավար Էրայ Գյուչլյուերն արտաքին միջամտության կամ զինամթերքի պայթյունի վարկածները քիչ հավանական է համարել։ TVNet-ի եթերում նա ասել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, ներառյալ՝ ռադարային համակարգերը և արբանյակները, արդեն կհաստատեին արտաքին միջամտության փաստը, եթե այդպիսին եղած լիներ:
Աղետի առաջնային վարկածը
Ինչպես հաղորդել է «Karar»- ը, ավիավթարի պատճառների հետաքննության մասին նախնական զեկույցում, որը դեռ պաշտոնապես չի ներկայացվել, առաջնային տարբերակ է համարվել տեխնիկական անսարքությունը: «Milliyet» պարբերականը հաստատել է այս տեղեկությունը՝ գրելով, որ դիտարկվում է կոռոզիայից ֆյուզելյաժի մաշվածության հնարավորությունը:
«Մետաղի հոգնածության պատճառով ինքնաթիռի մեխանիկական մասերի անսպասելի կորոզիան կամ փոփոխությունները կարող են առաջանալ նույնիսկ թռիչքի ժամանակ,- «Milliyet»- ի հետ զրույցում նշել է փորձագետներից մեկը։- Կոռոզիայից պտուտակի հետևի լիսեռում առաջանում է ճեղք, որն ազդում է մնացած բոլոր համակարգերի վրա՝ առաջացնելով հանկարծակի անջատում ֆյուզելյաժից և թևերից, զրոյի հասցնելով ինքնաթիռի բոլոր տեխնիկական հնարավորությունները»:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, սակայն, վաղաժամ է համարում վթարի պատճառների մասին խոսելը, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է: 70 հոգուց բաղկացած թուրք փորձագետների խումբն արդեն մանրամասն զննում է կատարել կործանման վայրում, ինքնաթիռի բոլոր մասերն ու բեկորները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Փորձագետները նոյեմբերի 12- ին սկսել են ուսումնասիրել ինքնագրիչի տվյալները։ Նրանք պետք է պարզեն, թե ինչ է տեղի ունեցել C-130- ի թռիչքի 27 րոպեի ընթացքում։
Թուրքիայի ՊՆ Նախազգուշական միջոցները
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը C-130 ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել:
«Ինքնաթիռների թռիչքները կվերսկսվեն բոլոր մանրամասն տեխնիկական զննումների և ստուգումների ավարտից հետո»,- ընդգծել է գերատեսչությունը:
Ըստ «Milliyet»- ի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են գտնվում 13 C-130E և 6 C-130B ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։ Արդիականացված օդանավերի շարքում կան նաև օգտագործված ինքնաթիռներ, որոնք ձեռք են բերվել Սաուդյան Արաբիայում:
Թուրքիայի ՊՆ- ն հստակեցրել է, որ կործանված ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից ձեռք է բերվել 2012թ. հունվարի 21- ին և տեխնիկական սպասարկման ավարտից հետո սպառազինությանն է մատակարարվել 2014 թվականին։ 2022թ. ինքնաթիռն արդիականացվել է։ Վերջին սպասարկումն իրականացվել է 2025թ. սեպտեմբերի 11- ից հոկտեմբերի 12- ը ժամանակահատվածում:
Երեկ կործանվել է թուրքական մեկ այլ ինքնաթիռ
C-130- ի աղետի պատճառը դեռ չպարզած և զինծառայողներին դեռ չթաղած, երեկ թուրքական մեկ այլ ինքնաթիռ է կործանվել: Խորվաթիայում հրշեջ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է օդաչուն: Ինչպես հաղորդել է «CNN Turk» հեռուստաալիքը, այն պատկանել է Թուրքիայի գյուղնախարարությանը:
«Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը հայտնել է АТ- 802 հրշեջ ինքնաթիռի հետ կապի կորստի մասին»,- նշված է հրապարակման մեջ:
Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումակլիի տեղեկացմամբ, ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են Սեն քաղաքի մոտակայքում, մեկ օդաչու զոհվել է: Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 12- ին երկու հրշեջ ինքնաթիռ է մեկնել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ՝ պլանային տեխսպասարկման համար: Օդերևութաբանական վատ պայմանների պատճառով նրանք գիշերն անցկացրել են Ռիեկայի օդանավակայանում։ Հաջորդ օրը ինքնաթիռները թռել են Զագրեբ։ Սակայն օդաչուները վատ եղանակի պատճառով որոշել են վերադառնալ Ռիեկայի օդանավակայան։ Ինքնաթիռներից մեկը հաջողությամբ վայրէջք է կատարել, սակայն երկրորդի հետ կապը կորել է։
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=on131tTBmlg
https://www.youtube.com/watch?v=duwYh87li0o
https://www.youtube.com/watch?v=MkrONc8Ly_I

