Մեր ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրիով Նախիջևան, հետո Երասխ, երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման․ Փաշինյան

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան և հակառակը։ Սա առաջարկում ենք, որովհետև այն այսօր պատրաստ է։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ․ զարգացնելով ռեգիոնալ կապերը» համաժողովի ժամանակ։

«Մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրիով Նախիջևան, հետո Երասխ, երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման, Ախուրիկ շահագործելու համար։ Ունենք շատ կարճ կտոր՝ վերականգնման համար։ Մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով»,- ասել է նա։