Վաղարշապատում առևանգել են «Մայր Հայաստանի» աջակցին. ահազանգ
Քիչ առաջ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը։ Այս մասին ահազանգում է շարժումը։
Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանը մանրամասնել է, որ նրան տարել են կուսակցության գրասենյակի դիմացից՝ ասֆալտին փռելով։
«Չգիտենք՝ ուր տարան։ Բլոգերը եղել է իր ընկերուհու հետ»,-ասել է Գ. Ստեփանյանը։
Նրա խոսքով, Օնո Հարությունյանը բարձրաձայնում էր Էջմիածնի քաղաքապետարանի թույլ տված խախտումների, խայտառակ ղեկավարման մասին։
«Գցեցին գետնին, տարան դրեցին մեքենայի մեջ, իմ հեռախոսն էլ վերցրեցին ձեռքից, ասեցին՝ ի՞նչ իրավունք ունեք նկարելու։ Քաղաքացիական հագուստով էին»,-մանրամասներ է պատմել ընկերուհին։

