Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին

Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին, հայտարարել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է  Sputnik Գրուզիան։

Պապուաշվիլու խոսքով՝ Եվրախորհրդարանը Եվրանեսթի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու, սեփական նեղ քաղաքական օրակարգը բռնի ուժով պարտադրելու գործիքի «Հաշվի առնելով այդ ուժերի թշնամական և նեղ քաղաքական մոտեցումները Եվրախորհրդարանում, Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի հետագա նստաշրջաններին», – ասել է Պապուաշվիլին։

Նրա փոխանցմամբ՝ Վրաստանը Եվրանեսթի շրջանակ կվերադառնա միայն այն դեպքում, եթե Եվրախորհրդարանը համապատասխան պայմաններ ստեղծի կառուցողական երկխոսության համար:

Հիշեցնենք՝ Եվրանեսթը բանաձև է ընդունել, որում նշվում է «Վրաստանում ժողովրդավարությունից հետ կանգնելու, խորհրդարանական ընտրությունները կեղծելու և մի շարք հակաժողովրդավարական օրենքներ ընդունելու մասին»: