Մոլդովայի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել

Մոլդովայի խորհրդարանը հոկտեմբերի 31-ին վարչապետի պաշտոնում ընտրել է 61-ամյա տնտեսագետ Ալեքսանդրու Մունտեանուին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա ղեկավարելու է Եվրամիությանը միանալու Մոլդովայի ջանքերը:

«Մենք ունենք եզակի հնարավորություն՝ դառնալու այն կառավարությունը, որը Մոլդովան կտանի Եվրոպական Միություն», – ասել է Մունտեանուն՝ խորհրդարանական քվեարկությունից առաջ:

Քվեարկության արդյունքներով 101 պատգամավորներից նա ստացել է 55-ի աջակցությունը։