Կրասնոդարի օդանավակայանում սահմանվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ
Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ին:
«Այդ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

