Անի Զալինյանը Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր
Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում)։
Այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել «Աբովյան» մշակութային միությունը, FAON-ը, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։ Նիդերլանդական Օրագրի խմբագրությունը ևս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Անիին հաջողություն պետականաշինության և հանրային ծառայության պատասխանատու գործում։
Անի Զալինյանը առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդերլանդական քաղաքական դաշտում։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացան երեկ՝ հոկտեմբերի 29-ին։

