ՔՊ անդամները պետք է վճարեն 500 հազար դրամ, անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ

1 2026թ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։

2 Ինքնառաջադրումը տեղի է ունենում info@civilcontract.am էլ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։

3 Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։

4 Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։