Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Հայտնում է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։

