Նորատուսում հաշվառվել է ավելի քան 600 խաչքար
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի արշավախումբը ՊՄՊ Գեղարքունիքի մարզայի ծառայութայն աշխատակիցների աջակցությամբ հուշարձանների հաշվառում և մաքրում է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գտնվող «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջին փուլով հաշվառվել է ավելի քան 600 խաչքար, կազմվել են դրանց անձնագրերը․ չափագրվել են, լուսանկարվել, նկարագրվել և թվագրվել։
Ճիմածածկույթի մաքրման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել մեկ տասնյակ նորահայտ տապանաքարեր՝ հարթ, անմշակ, պատկերաքանդակով և արձանագիր օրինակներով։
«Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցում հուշարձանների մաքրման և հաշվառման աշխատանքները առաջիկայում լինելու են շարունակական։


