Ադրբեջանը ևս հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթին»

Ադրբեջանը ևս հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթին»։ Այս մասին հայտնել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին:

Բաքվում դա բացատրել են նրանով, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերը  և հայտարարությունները, որոնք վեհաժողովի գործունեության կեսն են կազմում, «հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Նման հայտարարություններն իբր չեն նպաստում Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թաիր Միրկիշիլին միաժամանակ ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման հետ: Նրա խոսքով ՝ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։