ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային մուլտիպլեքսից զրկելու մասին օրինագիծը
Հոկտեմբերի 22-ի նիստում Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շողակաթ» հեռուստաալիքին հանրային մուլտիպլեքսից զրկելու մասին օրինագիծը։
Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը։
Քննարկվող օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքում: Այն առաջարկում է օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը երեքից կրճատել մինչև երկու: Միաժամանակ, օրինագիծը վերացնում է կրթական և մշակութային ծրագրերի պահանջը:
Օրինագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։

