Տեր Գարեգինը կալանավորվեց ծայրաստիճան անորոշ մեղադրանքի պայմաններում. փաստաբան

Տեր Գարեգինի նկատմամբ մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝
ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում, այս մասին
հայտարարել է փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
«Տեր Գարեգինը մեղադրվում է, ընդամենը, միջին ծանրության հանցանքին առերևույթ օժանդակելու մեջ և
հետապնդվում է պարզապես քահանա հայր լինելու համար»,- նշել է Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ այսօր մեկ ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա
Արսենյանը, երկու ամսով էլ՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։