Նիկոլ Փաշինյանը փչել և Ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը փչել և Ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը ենթադրեց, որ Փաշինյանը տեսել է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, նա որոշել է «պլաստինկեն» փոխել։

«Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասաց Աշոտյանը, նշելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս, ամենաանարժեք մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։

 

Մանրամասները՝ տեսանյութում