Երևանն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ. Հայրումյանը ցույց է տալիս խցանված անձրևատարը (տեսանյութ)

Երևանի խնդիրները հաճախ բարձրաձայնող ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի հերթական տեսանյութը մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի ու անձրևատարների բարձիթողի վիճակի  մասին է։

«Իսկ էս տեսանյութը կարող եք օգտագործել ի պատասխան «տեղումներն էս տարի շատ են, դրա համար են գետնանցումները հեղեղվում» հեքիաթին։

Երևան քաղաքն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ, ու քանի դա արված չէ, անիմաստ է խոսել որևէ ինֆրոստրուկտուրայի արդիականացման մասին։

Խնդրում եմ նայեք մինչև վերջ, որպեսզի պարզ լինի այս գետնանցման բոլոր խնդիրները»,-գրել է Հայրումյանը։