Իսրայելական ուժերը շրջափակել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը
Իսրայելական ուժերը երկու հրետանային արկով թիրախավորել են Գազա քաղաքի ալ-Հիլու հիվանդանոցը։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
Ավելի քան 90 բուժաշխատակից և հիվանդ շարունակում են շրջափակված մնալ հիվանդանոցում։
Ալ-Հիլու հիվանդանոցում տեղակայված են մի քանի բաժանմունքներ։ Մանկական բաժանմունքում, ըստ տեղեկությունների, գտնվում են առնվազն 12 վաղաժամ ծնված երեխա։
Al Jazeera հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հիվանդանոցի շենքը ներկայում շրջապատված է ծանր տեխնիկայով և իսրայելական բանակի տանկերով, արգելափակված են շինության մուտքն ու ելքը։
Իսրայելական ուժերը շարունակում են ծանր հրետակոծությունների ենթարկել անկլավի տարբեր շրջանների բնակելի ու հասարակական նշանակության տարբեր շինություններ։
Տեղեկություններ են հաղորդվում, որ սեպտեմբերի 29-ի լուսաբացից ի վեր Գազայում 17 մարդ է զոհվել։

