Մհեր Գրիգորյանը հեռակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, իսկ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փոխվարչապետի մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին»,-պարզաբանել է մամուլի ծառայությունը։

Հիշեցենք, որ հայ պաշտոնյաներն արդեն մեկուկես տարի է՝ ինչ անձամբ չեն մասնակցել Բելառուսում անցկացվող միջոցառումներին, Փաշինյանի և նախագահ Լուկաշենկոյի լարված հարաբերությունների պատճառով։