Դատարանը Միքայել Սրբազանի գործով վերդիկտ է հրապարակում․ ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

