9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ. խնդրում եմ մարդկանց շփոթության մեջ չգցեք․ Նարեկ Կարապետյանը Ռոմանոս Պետրոսյանին

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը արձագանքել է օրեր առաջ  ՀԷՑ կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին.

«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ: Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:

Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե: Խնդրում եմ «փաստեր» նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն»,- գրել է Ն․ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՔՊ 7-րդ համագումարին Ռ. Պետրոսյանին լրագրողները հարցրել էին՝ ճի՞շտ է, որ նա ՀԷՑ-ից 7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։ «Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակել, բայց դուք կտեսնեք իմ հայտարարագրի մեջ։ Ավելին ասեմ, այդ սուբյեկտները, որ նման թվեր են վկայակոչում, նրանց ստացած տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես ու նշանակված թիմը հրաժարվել ենք, ու բոլորն ուղղել ենք ՀԷՑ-ի սոցիալական ամենաներքևի շեմին»,-պատասխանել էր Պետրոսյանը։