Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի ավտոշարասյունը (տեսանյութ)
Նյու Յորքի ոստիկանությունը կանգնեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան պատճառով փողոցները փակ են եղել, իրավապահներն էլ սխալմամբ կանգնեցրել են Ֆրանսիայի նախագահի մեքենան:
Մակրոնը դուրս է եկել ավտոմեքենայից, զանգահարել ԱՄՆ նախագահին․
«Գուշակիր` որտեղ եմ։ Ես կանգնած եմ փողոցում, որովհետև այստեղ ամեն ինչ փակել են քեզ համար»։
Փաստը շփոթեցրել է անվտանգության աշխատակիցներին։
Ֆրանսիայի առաջնորդի կեսժամյա զբոսանքը ուրախացրել է անցորդներին, քանի որ ճանապարհին նա լուսանկարվել է ցանկացողների հետ։

