Որոշումը ժողովրդինն է…

NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։

Նիկոլիստները շարունակում են իրենց «սև գործը» ՝քանդել ՀՀ անվտանգային, արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։

Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ», Հայաստանը հանում ՌԴ -ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։

Ամեն ինչ շատ պարզ է։

Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում, կամ՝ Թուրքիայի։

Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում, կա՝ NATO-ի անդամ Թուրքիա, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին, բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։

Սա այն Թուրքիան է, որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։

Հիմա ի՞նչ, Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ, որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։

Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի, որը չի ուզում մեռնել։

Անատոլ Ֆրանս։

Որոշումը ժողովրդինն է…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից