Հայտնի է դարձել Պենտագոնը «Պшտերազմի նախարարություն» վերանվանելու Թրամփի ծրագրերի մասին․ Fox News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հրամանագիր կստորագրի Պենտագոնը «պատերազմի նախարարություն» վերանվանելու մասին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։
«Թրամփը անվանափոխության մասին կհայտարարի ուրբաթ օրը։
Սպիտակ տան տեղեկատվական թերթիկի համաձայն՝ հրամանագիրը նախատեսում է «Պատերազմի նախարարություն» անվանումն օգտագործել որպես Պաշտպանության նախարարության լրացուցիչ անվանում՝ Հեգսեթի համար «Պատերազմի նախարար»»,-ասվում է հայտարարության մեջ։

