Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Իսրայելական «The Times of Israel» և «Jerusalem Post» թերթերը գրում են, որ Իսրայելի հատուկ ծառայությունները կանխել են ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի դեմ ծրագրված սպանությունը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ Իսրայելի հետախուզական «Şin Bet» ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում կան ձերբակալված կասկածյալներ, ովքեր հրաման են ստացել Թուրքիայում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչներից։
Իսրայելական կողմը նաև պնդել է, որ մահափորձը նախատեսվել է իրականացնել անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։
Թեմայի վերաբերյալ արձագանք է տարածել Թուրքիայի նախագահականի «Կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի» կենտրոնը՝ շեշտելով, որ ձերբակալվածները Թուրքիայի հետ ոչ մի կապ չունեն։
«Իսրայելի որոշ մեդիա կազմակերպություններում իսրայելցի նախարարի նկատմամբ սպանության ծրագրի վերաբերյալ տեղ գրած լուրում մեր երկրի անվան շոշափումը Թուրքիայի դեմ վարվող միտումնավոր ապատեղեկատվական գործունեության արդյունք է»։
Բացի այդ թուրքական կողմի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական մամուլում որպես նոր զարգացում ներկայացվող իրադարձությունն իրականում կապված է 8 ամիս առաջ տեղի ունեցած մի դեպքի հետ։
«Բացի այդ, Կարմիր խաչի ներկայացուցիչները հաստատում են, որ ձերբակալված անձինք հայտարարել են՝ Թուրքիայի հետ որևէ կապ չունեն»։
Հայտարարության վերջում թուրքական կողմն ընդգծում է, որ այս լուրի իրական նպատակը միջազգային հանրության շրջանում Թուրքիայի նկատմամաբ մոլորեցնող ընկալում ձևավորելն է և այդպիսով նաև Թուրքիայի պաղեսինյան քաղաքականությանը վնասելը։
«Հանրությանը և համապատասխան կառույցներին կարևորությամբ է տեղեկացվում, որ չպետք է վստահեն Թուրքիային թիրախավորող այս ապատեղեկատվական ու սև քարոզչական գործողություններին»։

