Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ գերիներին առնչվող հարցեր

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Երկո ւերկրների խորհրդարանների ղեկավարները նախունեցելեն առանձնազրույց, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է լինել բարեկամ երկրում: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ: