Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում մեքենայի պայթյունից տուժել է ավտոբուսի երկու ուղևոր

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Այս մասին հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել է նա։

Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը գրել էր. «Մեքենայի պայթյուն՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, վնասվել է նաև 58 երթուղին սպասարկող ավտոբուսը, բարեբախտաբար տուժածնըր ավտոբուսում չկան։

Շտապօգնությունն այս պահին օգնություն է ցուցաբերում պայթած մեքենայի վարորդին, տուժել է նաև նդա հետևի մասում գտնվող մեքենան»։