«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արգիշտի Դարբինյանին ընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 

Կենսագրական տեղեկություններ

Արգիշտի Դարբինյանը 2010 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժինը։ 

2008-2021 թթ․ եղել է «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ի տնտեսագետ։ 

2010-2021 թթ․՝ «Արգիշտի 1» ՍՊԸ-ի «Արգիշտի» հյուրանոց մասնաճյուղի տնօրեն։ 2021-2022 թթ․՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի «Աբովյան» ՇԷՑ-ի պետի էներգաիրացման հարցերով տեղակալ, 

2022-2025 թթ․՝ «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» ՇԷՑ-ի պետ։ 

2025 թ.՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի էներգաիրացման հարցերով տեղակալ, ապա նույն մասնաճյուղի տնօրեն։ 2025-2026 թթ․՝ Հայ գործարարների ասոցիացիայի ծրագրերի ղեկավար։ 

2026 թ. հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: