Արաղչին ԱՄՆ-ից ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի ծրագրի պատասխանը․ Reuters
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարի միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի պատասխանը երկու կողմի միջև վստահության կառուցման և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկած յոթնօրյա պլանին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրի։
Ըստ հրապարակման՝ «Արաղչին Վաշինգտոնի պատասխանը Թեհրանում կքննարկի սեպտեմբերի 30-ին։
Ինչպես նշում է Reuters-ը, աղբյուրի խոսքով, հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի առաջարկած պլանի շրջանակներում քայլերի հաջորդականությանը։
Անցած շաբաթ Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ամերիկյան կողմին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթնօրյա պլանը՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 28-ին նշել էր, որ Իրանը միջնորդներից վերջնական պատասխանի է սպասում՝ չնայած Թրամփի հայտարարությանը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կանգ է առել, որի հետևանքով վառելիքի գները բարձրացել են շատ երկրներում։ Հորմուզի նեղուցը նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղի է։

