Վարչական դատարանի երեք դատավորի աշխատասենյակում խուզարկություններ են իրականացվել, Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում, ինչից հետո ձերբակալել նրան։ Մեր տեղեկություններով քննիչները երեք դատավորների աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին  հայտնեցին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու փաստի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել  են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։